Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն


Դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:


 


«Մասնավորապես՝ լուսացույցները, «կանգ գիծը» և հետիոտնային անցումները կտեղափոխվեն դեպի խաչմերուկ՝ նոր կառուցված անվտանգության կղզյակի  մոտ:


 


Բաբայան փողոցում՝ Հյուսիսային ճառագայթի կողմից եկող ուղղությամբ, կկազմակերպվի հետիոտնային անցում:


 


Ազատության պողոտայի երկու կողմերում հետադարձերը կկազմակերպվեն մինչև խաչմերուկ մոտենալը, խաչմերուկում՝ Ազատության պողոտայի երկու կողմերում, կարգելվի հետադարձը»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտումների քանակ1

Leave a Comment