Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մարիյանա Կույունջիչը շնորհավորել է Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովային՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ուղղությամբ ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ»։
Ինչպես հայտնում է APA-ն, խոսնակի հետ հանդիպման ժամանակ դեսպանն այն բնութագրել է որպես պատմական իրադարձություն։ Դիվանագետը նշել է, որ կողմերի միջև խաղաղության հաստատման գործում առաջընթացը նշանակալի իրադարձություն է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար։