
Ամերիկյան OpenAI ընկերությունը գործարկել է ChatGPT Images մոդելը՝ արհեստական բանականության միջոցով պատկերներ ստեղծելու համար։ Այս մասին ասվում է ընկերության՝ X սոցցանցում հրապարակված գրառման մեջ։
«Ներկայացնում ենք ChatGPT Images-ը՝ հիմնված պատկերների ստեղծման մեր նոր առաջատար մոդելի վրա», – ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ նոր մոդելը հստակորեն հետևում է հրահանգներին, ունի բարելավված խմբագրման գործառույթ և դետալների պահպանման հնարավորություն, ինչպես նաև աշխատում է չորս անգամ ավելի արագ, քան նախկինում: ChatGPT Images մոդելը հասանելի կլինի ChatGPT բոլոր օգտատերերի համար:
Introducing ChatGPT Images, powered by our flagship new image generation model.
– Stronger instruction following
– Precise editing
– Detail preservation
– 4x faster than beforeRolling out today in ChatGPT for all users, and in the API as GPT Image 1.5. pic.twitter.com/NLNIPEYJnr
— OpenAI (@OpenAI) December 16, 2025