ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Վերջին շրջանում ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների անունից WhatsApp հավելվածի միջոցով զանգեր են իրականացվում կեղծ օգտատերերի կողմից, որոնք ներկայանում են որպես նախարարի աշխատակազմի ներկայացուցիչներ և փորձում ստանալ տարբեր տեսակի տեղեկություններ, այդ թվում՝ անձնական տվյալներ։
Տեղեկացնում ենք, որ նշված զանգերը կեղծ են և ԿԳՄՍ նախարարության հետ որևէ առնչություն չունեն։
Խնդրում ենք.
🔹չտրամադրել որևէ տեղեկատվություն,
🔹չպատասխանել նման զանգերին կամ հաղորդագրություններին,
🔹 նման դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել նախարարությանը կամ համապատասխան իրավասու մարմիններին։
Հորդորում ենք լինել զգոն և պահպանել տեղեկատվական անվտանգությունը։
–00—ՅՄ