- «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, թե ի՞նչ է ազդարարումը, ո՞րն է ազդարարման նպատակը և ո՞վ է ազդարարը։ Խնդրում եմ ներկայացրեք։
- Որո՞նք են ազդարարման տեսակները և ինչպիսի՞ն է ընթացակարգը։
- 2022 թվականի դեկտեմբերի 7-ին լրացումներ կատարվեցին «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում, որով Պաշտպանի կողմից քննարկվող հարցերի շրջանակն ընդլայնվեց՝ դրանում ներառելով կազմակերպությունների կողմից ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը։ Մինչև մանրամասն անդրադարձը, խնդրում եմ նշեք՝ արդյո՞ք ՄԻՊ լիազորությունների շրջանակը բավարար է ծառացած խնդիրները լուծելու համար։
- Ըստ էության, ՄԻՊ լիազորուները հանգում են մշտադիտարկման, տվյալների հավաքման, ազդարարների իրավունքների և ազատությունների պահպանմանը և ազդարարների իրավունքների և ազատությունների վերականգնմանը։ Ի՞նչ է սա նշանակում ավելի առարկայական։
- 2024 թվականի ընթացքում Պաշտպանի աշխատակազմ չեն մուտքագրվել ազդարարների իրավունքների խախտմանն առնչվող դիմումներ։ Ի՞նչն է պատճառը։
- Ազդարարման համակարգի մասին օրենքի համաձայն՝ ազդարարն ունի Մարդու իրավունքների պաշտպանից խորհրդատվական բնույթի գաղտնի խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն ստանալու իրավունք: Եկեք անդրադառնանք այս իրավակարգավորմանը ավելի մանրամասն։ Ի՞նչ է ասել իրավաբանական աջակցություն այս համատեքստում, արդյո՞ք դա ներառում է խորհրդատվություն՝ կոռուպցիոն դեպքի ճանաչման, բացահայտման հետ կապված։
- Գաղտնիության պահպանության համար ազդարարը հատուկ ընթացակարգով պետք է դիմի ՄԻՊ-ին, թե՞ սովորական միջոցներով, թե այլուամենայնիվ պետք է հայցի, որ տեղեկատվության գաղտնիությունը պահպանվի։
- Ինչպե՞ս է ՄԻՊ-ը ապահովում ազդարարների հատուկ պաշտպանությունը։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրն է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական, ներքին և արտաքին ազդարարման և հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու Կլարա Հովհաննիսյանը։