Թուրքիա-Իրան. նոր դաշի՞նք ընդդեմ Իսրայելի – 5tv

Տարածաշրջանային հին մրցակիցներ Անկարան ու Թեհրանը սկսել են ընդհանուր լեզու գտնել։ Պատճառը մեկն է՝ Իսրայելը, որին երկու կողմն էլ համարում են տարածաշրջանի «ամենամեծ սպառնալիքը»։

Ի՞նչ է փոխվել.

Սիրիական գործոնը. Սիրիայում Իրանի ազդեցության թուլացումից հետո Անկարան Թեհրանին այլևս որպես վտանգավոր մրցակից չի դիտարկում։ «Թեհրանի թևերը կտրվել են», ինչը հարաբերություններն ավելի հավասարակշռված է դարձրել։

Համատեղ ճակատ. Հաքան Ֆիդանը Թեհրանում հայտարարել է, որ Իսրայելի «էքսպանսիոնիստական քաղաքականությունը» վտանգում է ողջ Մերձավոր Արևելքը։

ՀԱՄԱՍ-ի գործոնը. Իսրայելը մեղադրում է Թուրքիային իր տարածքում ՀԱՄԱՍ-ի ֆինանսական գործողություններին աջակցելու մեջ, ինչն ավելի է սրում հարաբերությունները։

Ո՞րն է Թուրքիայի խաղը. Չնայած Իրանի հետ մերձեցմանը, Էրդողանը փորձում է չփչացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Անկարան հույս ունի, որ Դոնալդ Թրամփը կարող է միջնորդ հանդիսանալ Իսրայելի հետ լարվածությունը թուլացնելու հարցում։

Նախապատրաստվում է Էրդողանի այցը Իրան, ինչը կարող է ամրագրել այս նոր ռազմավարական առանցքը։

Leave a Comment