TRIPP-ը բարենպաստ միջավայր կստեղծի Թուրքիայի հետ սահմանների բացման համար. դեսպան

Հայաստանը պաշտոնապես հաշվի է առնում Իրանի կենսական շահերը Վաշինգտոնյան գործընթացի շրջանակներում և հավատարիմ է մնում Թեհրանի հետ ձևավորված փոխվստահության մթնոլորտին։ Այս մասին «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը՝ պարզաբանելով, որ տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման նոր նախագիծը՝ TRIPP-ը, հիմնված է բացառապես պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների վրա։ Այս պարզաբանումները հաջորդել են Իրանի հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի մտահոգություններին։ Վերջինս հայտարարել էր, թե «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից» և կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ներկայության համար։ Վելայաթին շեշտել էր, որ Իրանը դեմ է սահմանների […]

Leave a Comment