ՀՀ ոստիկանության և փրկարար ծառայության հեռախոսահամարն այսուհետ կլինի միասնական` 1-12

ՀՀ ոստիկանության և փրկարար ծառայության հեռախոսահամարն այսուհետ կլինի միասնական` 1-12

ՀՀ ոստիկանության և փրկարար ծառայության հեռախոսահամարն այսուհետ կլինի միասնական` 1-12–ը։ ՀՀ ԱԺ–ն այսօր 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները։

Հարցին կողմ քվեարկեց 64, ձեռնպահ` 7 պատգամավոր։ Դեմ չկար։

Այսպիսով` աստիճանաբար գործածությունից դուրս կգան 1–02, 9–11 և 1–01 հեռախոսահամարները։

ՀՀ ներքին գործերի նախարարության հիմնավորմամբ` 1-12–ը առավել ճանաչելի հեռախոսահամար է հատկապես ԵՄ–ում։

Առաջիկայում նախատեսվում է նաև շտապ բժշկական կանչերի սպասարկումը այս նոր` 1-12 համարին փոխանցել։

Leave a Comment