
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Լվովյան 2 շենքի հարևանությամբ շինհրապարակում՝ Երևանի քաղաքապետարանի հսկողության տակ գտնվող կանաչ հատվածում, այսօր իրականացվել են ապօրինի ծառահատումներ։
Առնվազն 2 ծառ կտրվել է քոքից, առնվազն 5 ծառ հատվել են մոտ 70-80%ով։
Թե՛ քաղաքապետարանը և թե՛ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ն արդեն տեղյակ են:
Տիգրան Ավինյան, քանի սենց դեպքերին անձամբ քաղաքապետն ուշադրություն չի դարձնում ու խստագույնս պատժում՝ միշտ շարունակական են լինելու»:
Աղբյուրը` Էդուարդ Հայրումյան