Թբիլիսյան ցույցերն ու «ըմբոստ» հոգևորականները. КАВКАЗАРЬ – 5tv


КАВКАЗАРЬ տելեգրամյան ալիքը գրում է, որ Թբիլիսիի կենտրոնում հանրահավաքների շղթան չի ընդհատվում։ Երեկ Խորհրդարանի շենքի մոտ հավաքվածների մեջ կրկին հայտնվել էր հեռացված վարդապետ Դորոթե Կուրաշվիլին։

Ոստիկանությունը զգուշացրել է ցուցարարներին, որ ըստ նոր օրենքի՝ ակցիայի մասին պետք է հայտնել 5 օր առաջ։ Ձերբակալվածներ չկան, բայց իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ 

Բացի այդ, հոգևորականի հայտնվելը կրկին թեժացրել է քննարկումները Վրաստանի վարչապետի այն պնդումների շուրջ, թե Արևմուտքը փորձում է ֆինանսավորման միջոցով ազդել Վրաց Ուղղափառ եկեղեցու վրա։

Նկատվում է միտում. ընդդիմադիր դաշտ անցած հոգևորականները դառնում են արևմտամետ լրատվամիջոցների «աստղերը»։ Չնայած սա զանգվածային բնույթ չունի, սակայն փորձագետները մտահոգված են, որ սա վարկաբեկում է եկեղեցին և պառակտում հասարակությանը։

Կարճ ասած՝ փողոցային պայքարը տեղափոխվել է նաև հոգևոր դաշտ։

Leave a Comment