Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են 2026-ի պաշտպանական համագործակցության ծրագիրը

Փարիզում կայացած Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ծրագիրը ներառում է մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանի ԶՈւ գործունեության գրեթե բոլոր ոլորտներում։

Կողմերը ամփոփել են 2025 թվականին իրականացված համագործակցության աշխատանքները և նախանշել 2026 թվականի ծրագրերը՝ ընդգծելով երկկողմ համագործակցությանը ռազմավարական բովանդակություն և ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու կարևորությունը։

Հանդիպումների արդյունքում նաև որոշում է կայացվել հաջորդ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։

Կարդացեք նաև՝

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և TRIPP նախագիծը

Leave a Comment