Ֆրանսիայում ՆԳՆ-ի վրա կատարված կիբեռհարձակումից հետո տվյալների խոշոր արտահոսք են գրանցել


Աշխարհ


Հաքերները պնդում են, որ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության համակարգերի վրա կիբերհարձակման արդյունքում գողացել են ավելի քան 16,4 միլիոն մարդու անձնական տվյալներ: Այս մասին հաղորդում է Figaro թերթը՝ հղում անելով հարձակվողների հրապարակումներին։

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հաստատել է կիբերհարձակումը և հարձակվողների մուտքը նախարարության մի քանի ներքին ֆայլեր: Նա, սակայն, նշել է, որ համակարգերի լուրջ խախտման նշաններ չեն հայտնաբերվել։

 

Այնուամենայնիվ, BreachForums քրեական ֆորումում գրառում կատարած հաքերները պնդում են, որ կոտրել են Ներքին գործերի նախարարության համակարգերը և մուտք են գործել 16 444 373 մարդու տվյալներին: Նրանք պնդում են, որ դա ներառում է ոչ միայն էլեկտրոնային փոստի սերվերներ, այլև ոստիկանության գրանցամատյաններ:



Leave a Comment