Թուրքական իշխանական Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Հաքանը երեկ նյութ է հրապարակել, որում չորս հոգու անվանում է Թուրքիայի նախագահ Էրդողանի «ամենաարժեքավոր ակտիվները»։
Խոսքը Էրդողանի որդի Բիլյալ Էրդողանի, «Բայրաքթար» ընկերություն ղեկավար Սելջուկ Բայրաքթարի, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալինի մասին է: Հեղինակի խոսքով՝ նրանցից յուրաքանչյուրն առանցքային դեր է խաղում գործող նախագահի քաղաքական կուրսի իրականացման գործում:
Խմբագիրը առանձնապես ընդգծում է Բիլյալ Էրդողանի զարգացվածությունը, կրթական ծրագրերին մասնակցությունը և երիտասարդների հետ տարվող աշխատանքներում ներգրավածությունը:
Հաքան Ֆիդանը ներկայացված է որպես փորձառու ռազմավար, ով հետախուզության ոլորտում երկարատև աշխատանքից հետո շարունակում է հավասարակշռված և պրագմատիկ արտաքին քաղաքականություն վարել արտգործնախարարի պաշտոնում:
Իբրահիմ Քալընը, իր հերթին, նկարագրվում է որպես վերլուծական մոտեցումը և կառավարման փորձը համատեղող գործիչ, ինչը, ըստ Hürriyet-ի գլխավոր խմբագրի, հատկապես կարևոր է երկրի անվտանգության համակարգի համար ընթացիկ ժամանակահատվածում:
Ըստ վերլուծաբանների՝ հենց այս չորսն էլ կարող են հավակնել Թուրքիայում նախագահի թեկնածությանը: