Դատախազը պահանջում է Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգել 3 ամսով

https://arm.sputniknews.ru/20251217/datakhazy-pahanjum-e-vardan-ghukasjani-kalanqy-erkaradzgel-3-amsvov-96967933.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971621_60:0:1189:847_1920x0_80_0_0_2005cb8d071817ecc8dfc0344d1797af.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վարդան ղուկասյան, դատ, դատարան, դատախազ, կալանք

վարդան ղուկասյան, դատ, դատարան, դատախազ, կալանք

Բաժանորդագրվել

Պաշտպանական կողմը պնդում է, որ տեղի ունեցող գործընթացների համար հատուկ քաղաքական պատվեր է «իջեցվել»։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել 3 ամսով։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկած դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց երկարաձգել կալանքի ժամկետը, քանի որ ըստ դատախազության՝ ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքի հիմքերը շարունակվում են պահպանվել։

Դատախազի խոսքով՝ բարձր է ռիսկը, որ Վարդան Ղուկասյանն ազատության մեջ մնալու դեպքում կկատարի նոր հանցանք, ինչպես նաև հաշվի առնելով զբաղեցրած բարձր պաշտոններն ու ունեցած դիրքը, հեղինակությունը կարող է անօրինական ազդեցություն ունենալ վկաների և գործով անցնող այլ անձանց վրա։

Պաշտպանական կողմն էլ միջնորդություններ է ներկայացրել Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, ոչ իրավաչափ, առողջական վիճակի հետ ոչ համատեղելի ճանաչելու վերաբերյալ։

«Այս ամենը քաղաքական պատվեր է»,- իր խոսքում ասաց Վարդան Ղուկասյանը։

Պաշտպան Զարուհի Փոստանջյանն իր խոսքում շարունակեց վստահորդի պնդումը՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ մեկնարկած իրավական գործընթացների համար քաղաքական պատվեր կա։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։

Leave a Comment