«Իմ ընտանիքը ենթարկվում է բռնաճնշումների. այս ամենը քաղաքական պատվեր է». Վարդան Ղուկասյանը դատարանում

«Իմ տղային մի քանի անգամ բանտարկել են, պահել են 5 ամիս, 6 ամիս, 7 ամիս, հետո փաստերի հետ կապված արդարացրել են։ Ինձ հետ կապված մոտավորապես մի հարյուրավոր գործեր են ստեղծել։ Երբ եկանք, հասանք այս վերջին ընտրություններին, դրանից առաջ մի քանի տասնյակ մարդիկ պետական կառույցներից ասում էին, որ քեզ չեն թողնելու, որ դու աշխատես, բռնողներ, մասկեքով հարձակվել, գետին պառկեցնել։

Այս վերջին անգամ էլ, երբ ես ուզում էի, որ 85 միլիարդ դրամ քաղաքից հավաքում են և չորս միլիարդ դոտացիա են տալիս են Գյումրի քաղաքապետարանին, դադի պիտի տայինք, մնացել էր մեկ շաբաթ, դրանից առաջ այս շոուն կազմակերպվեց։ Այս ամեն ինչը քաղաքական պատվեր է։

Այն քննիչները, այն դատախազները, որոնք օրենքից դուրս զանգով հանկարծ գործունեություն են ծավալելու, պատգամավորներն էլ այստեղ են և հանրությունն էլ լսում է, մինչև վերջ պատասխան են տալու։ Ինչքան էլ ուզում է, այս կառավարությունը փոփոխվի, չփոփոխվի, անպայման մինչ վերջ պատասխան են տալու, այսքան բան»,–ասաց նա։

Դատարան արձանագրեց, որ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի շրջանակներում որևէ միջնորդություն չներկայացվեց, ուստի անցում կատարեց մեղադրյալ նկատմամբ խափանման միջոցի հնարավոր փոփոխման միջնորդությունների ներկայացմանը ու քննությանը։

Նշենք, որ դատական նիստին ներկա են ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Գեղամ Մանուկյանը։

Վարդան Ղուկասյանը մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար:

Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Leave a Comment