Ես ունեմ երկու ճանապարհ. Հայկ Սարգսյանըը՝ ՔՊ կուսակցության վարչության որոշման մասին


Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը կբողոքարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշումը՝ 2026-ին սպասվող ընտրությունների նախընտրական ցուցակում իր առաջադրումը մերժելու մասին:


Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ակնարկել է, որ իրեն չգրանցելու պատճառը որոշ կուսակիցների հետ լարվածությունն է, որն առաջացել է իր հեղինակած օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելուն վերաբերող նախագծի պատճառով:


Թե կուսակիցներից խոսքն ում մասին է՝ Սարգսյանը չի բացահայտել:


Հիշեցնենք, ՔՊ ցուցակով առաջադրվելու համար 380 հայտ է ստացվել, և հիմա կուսակցության վարչությունը՝ այսպես կոչված բարեվարքության ստուգմամբ որոշում է, թե ում թեկնածությունը առաջադրի համագումարին՝ ցուցակում ներառելու համար:


Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտումների քանակ19

Leave a Comment