ՀՀ-ում 1 տարով հետաձգվել է կրիպտոարժույթի կանխիկ վաճառքի արգելքը

Բաժանորդագրվել

Մեկ գործարքի գումարը չպետք է գերազանցի 300 հազար դրամը, իսկ վաճառողները պետք է պատշաճ կերպով նույնականացնեն գնորդին և գրանցեն բոլոր գործարքները:

ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի – Sputnik. Կրիպտոարժույթի կանխիկ վաճառքի թույլտվությունը կերկարաձգվի մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Ազգային ժողովն այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը:

Ի սկզբանե նման գործողությունները նախատեսվում էր արգելել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝2025 թվականի հուլիսի 4 -ին, սակայն իշխանությունները որոշել են կրիպտոարժույթ «փոխանակողներին» կենտրոնական բանկի լիցենզիաներ ստանալու համար հատկացնել 1 տարի։

Մինչև 2026 թվականի հուլիս ընկերություններին կթույլատրվի իրականացնել կանխիկ գործարքներ, սակայն մի շարք սահմանափակումներով. մեկ գործարքի գումարը չպետք է գերազանցի 300 հազար դրամը (մոտ 780 դոլար), իսկ վաճառողը պարտավոր է նույնականացնել հաճախորդին և գրանցել բոլոր գործարքները: Կենտրոնական բանկը կպահպանի ցանկացած պահի այդ պահանջների պահպանումը ստուգելու իրավունքը։

Leave a Comment