«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մինչև վերջերս հանրային դաշտում պարբերաբար լայն քննարկումների թեմա է դառնում հարցը՝ ինչո՞ւ չեն հրապարակվում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները։  

«Փաստերի ստուգման հարթակը» «Զինապահ» հիմնադրամի կայքից առանձնացրել ու ստեղծել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունների բազա։ Բազան ստեղծելու համար օգտվել են «Զինապահ» հիմնադրամի կայքում առկա տվյալներից։ 

Կայքում նշված զոհերի թիվը 3246 է։ Պաշտոնապես հրապարակված զոհերի թիվը, որը ներառում է նաև քաղաքացիական անձանց՝ 3833 է։

Նկատենք՝ կայքում նշված է, որ հրապարակված են «Զինապահի» շահառու այն զոհված զինծառայողների լուսանկարները և հակիրճ պատմությունները, ում հարազատները տվել են իրենց համաձայնությունը հրապարակման համար։

Զոհերի անունները՝ հղմամբ։

Leave a Comment