Մենք պատրաստվում ենք անցնել միասնական արտակարգ իրավիճակների համարի՝ 112-ի։ Այն կփոխարինի ներկայիս 102, 911 և 101 համարներին։ Այս մասին դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ «Ոստիկանության մասին» օրենքում և դրան կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ և վերջնական ընթերցման ժամանակ հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը
Սկզբնական փուլում 102, 911 և 101 հեռախոսահամարները կգործեն, սակայն դրանց ստացվող բոլոր զանգերն ավտոմատ կերպով կվերահասցեագրվեն 112 համարին: Ժամանակի ընթացքում նախկին համարները դուրս կբերվեն շրջանառությունից՝ թողնելով արտակարգ կանչերի միակ ունիվերսալ համարը:
112 համարի կարևոր առավելությունը զանգահարողի գտնվելու վայրը որոշելու հնարավորությունն է: 102 համարով գործող ներկայիս համակարգը նման գործառույթ չի նախատեսում
Պաշտոնյան նաև ասել է, որ միևնույն ժամանակ, նոր համարը համապատասխանում է համաեվրոպական պրակտիկային. 112-ը Եվրոպական Միության երկրներում ամենատարածված և ճանաչելի արտակարգ իրավիճակների համարն է։