ՌԴ–Իրան պայմանագիրը համագործակցություն է սահմանում 20 տարվա կտրվածքով. Լավրով

https://arm.sputniknews.ru/20251217/rdiran-pajmanagiry-hamagvortsakcutjun-e-sahmanum-20-tarva-ktrvatsqvov-lavrvov-96963472.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96961251_213:0:1429:912_1920x0_80_0_0_6271478ca4a1b00eeaf154a4038bac9c.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սերգեյ լավրով, աբբաս արաղչի, պայմանագիր

իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սերգեյ լավրով, աբբաս արաղչի, պայմանագիր

Բաժանորդագրվել

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը գնահատում է Իրանի հետ երկխոսությունը:

ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրն ամրագրում է երկու երկրների համագործակցության հատուկ կարգավիճակը և 20-ամյա կտրվածքով ուղենիշներ է սահմանում բոլոր ուղղություններով։ Այս մասին այսօր Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Կողմերը կստորագրեն ՌԴ-ի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2026-2028թթ.խորհրդակցությունների ծրագիրը:

Արաղչիի խոսքով՝ ռուս-իրանական հարաբերությունները կրում են համակողմանի և լայնաֆորմատ բնույթ՝ ընդգրկելով քաղաքական, տնտեսական և գործունեության այլ ոլորտներ, իսկ տարբեր հարցերի շուրջ Մոսկվայի և Թեհրանի խորհրդատվությունները պարբերական բնույթ են կրում:

«Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ոչ միայն ստորագրումը, այլև ուժի մեջ մտնելը մեծ ազդակ հաղորդեց մեր երկկողմ հարաբերությունների առաջմղմանը», – հավելել է իրանցի նախարարը:

Իրանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 12-ին Աշխաբադում քննարկել են երկրների համագործակցության բոլոր ուղղությունները:

Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ ցուցաբերած աջակցության համար:

«Ապագայում նման իրադարձությունների համար պետք է սերտ խորհրդակցություններ անցկացնել», – ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների ԱԳՆ-ների միջև նախատեսվում է նաև տարածաշրջանային առավել արդիական խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Կասպից ծովում և Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ մոտեցումների ճշգրտում:

Leave a Comment