Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը Բաքվում է


Միջազգային


Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Լևենտ Էրգյունի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում՝ մասնակցելու Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության 17-րդ նիստին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա և ընդգծել է ռազմական համագործակցության հետագա զարգացման համար ձեռնարկվող միջոցառումների կարևորությունը։

Նա հատկապես ընդգծել է Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կարևորությունը։

Իր հերթին, բանակի գեներալ Լևենտ Էրգյունը շնորհակալություն է հայտնել գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության 17-րդ նիստի շրջանակներում Բաքվում միջոցառումները կազմակերպելու համար և ընդգծել, որ երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և աջակցության վրա։

 

 


Leave a Comment