Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին պաշտոնից ազատե՞լ են. Aravot.am

Aravot.am-ին հասած տեղեկություններով, քիչ առաջ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել են։ Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ Դավիթ Առուշանյանից, նա մեր հեռախոսազանգը թողեց անպատասխան, իսկ Շիրակի մարզպետարանում նման տեղեկատվության չէին տիրապետում։

 

Նկատենք, որ այսօր կայանալու էր Շիրակի մարզպետի պաշտոնավարման մեկ տարվա հաշվետու ասուլիսը։ Մարզպետը, ըստ տարածված հայտարարության, ամփոփելու էր աշխատանքային գործունեության 1 տարին, 2025 թվականին իրականացրած աշխատանքներն ու ձեռքբերումները, ներկայացնելու էր ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Leave a Comment