Լուրջ կորուստ. Ինտերի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի 2-3 ամիս — Armsport.am

Միլանի «Ինտերի» նիդերլանդացի պաշտպան Դենզել Դումֆրիսը վնասվածքի պատճառով երկար ժամանակով դուրս է մնացել շարքից։

Միլանյան ակումբն իր կայքում հայտարարել է, որ խաղացողը վիրահատվելու կարիք ունի։

29-ամյա պաշտպանը վիրահատվել է ոտնաթաթի հոդի կայունացման համար։

Պաշտպանի բացակայության ժամկետը կարող է կազմել երկուսից երեք ամիս։ Այսպիսով, «Ինտերի» մարզչական շտաբը երկար ժամանակով զրկվել է իր առանցքային խաղացողներից մեկից։

Ընթացիկ մրցաշրջանում Դումֆրիսը «Ներաձուրիի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Leave a Comment