Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները որակել է որպես անորոշ, հատկապես ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության հրապարակումից հետո։
Կոբախիձեն այս հայտարարությունն արել է Հանրային հեռարձակողի առաջին ալիքին տված հարցազրույցում։
«Այսօր մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն քննարկում է իր «Բաց դռների» քաղաքականությունը վերանայելու հարցը։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Սա նորություն չէ, հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դադարեցնելու վերաբերյալ քննարկումները սկսվել են Ուկրաինայում պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։ Մենք պետք է նաև գործնականորեն մոտենանք այստեղ տեղի ունեցող զարգացումներին։ Այսօր ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները շատ անորոշ են, մասամբ՝ հիմնվելով այս նշումների և վերջին տարիներին արված հայտարարությունների վրա։ Այնուամենայնիվ, մենք պետք է հանգիստ և համբերատար սպասենք զարգացումներին», – հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Սպիտակ տունը դեկտեմբերի 5-ին հրապարակել է իր թարմացված Ազգային անվտանգության ռազմավարությունը, որում նշվում է, որ ՆԱՏՕ-ն պետք է դադարի ընկալվել որպես անընդհատ ընդլայնվող դաշինք։