Չինաստանը ողջունում է Հայաստանի միացումը «Գլոբալ կառավարման բարեկամների խմբին». դեսպան

https://arm.sputniknews.ru/20251217/chinastany-voghjunum-e-hajastani-miacumy-glvobal-karavarman-barekamneri-khmbin-despan-96960139.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96955900_279:0:3010:2048_1920x0_80_0_0_f4e1fc1466780d9e48f2799280616d66.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լի սինվեյ, հայաստան, չինաստան, դեսպան

լի սինվեյ, հայաստան, չինաստան, դեսպան

Բաժանորդագրվել

Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերություններն այս տարի հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը լայն հեռանկարներ է բացում երկու երկրների համար:

ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանը ողջունում է Հայաստանի միացումը ՄԱԿ-ում վերջերս ստեղծված «Գլոբալ կառավարման բարեկամների խմբին»։ Հայաստանում ՉԺՀ դեսպանի Լի Սինվեյի խոսքով՝ Պեկինը դա դիտարկում է որպես կարևոր ներդրում Երևանի հետ բազմակողմ փոխգործակցության ամրապնդման գործում:

Չինացի դիվանագետն այսօր ելույթ է ունեցել «Չինաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդումը. կառավարման փորձի փոխանակման երկխոսություն» միջազգային խորհրդաժողովում, որը կազմակերպել էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանին կից Կոնֆուցիուսի ինստիտուտը:

Ինչպես նշել է դեսպանը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այս տարի նախաձեռնություն է ցուցաբերել համաշխարհային կառավարման ոլորտում, ինչին իր աջակցությունն է հայտնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դեսպանի կարծիքով՝ չինական կառավարման մոդելը գլոբալ կառավարումից անբաժանելի է։

«Մենք (Չինաստանը և Հայաստանը) ձգտում ենք մեր ժողովուրդների ազգային զարգացմանն ու բարեկեցությանը, ինչպես նաև ամբողջ աշխարհում խաղաղությանը։ Մենք գործընկերներ ենք խաղաղ զարգացման և գլոբալ կառավարման ոլորտում։ Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսել իր զարգացման փորձն ու հնարավորությունները», – ասել է դիվանագետը։

Դեսպանը հիշեցրել է, որ Երևանի և Պեկինի միջև երկկողմ հարաբերություններն այս տարի հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Նա վստահ է, որ դա լայն հեռանկարներ է բացում երկու երկրների համար։

Հիշեցնենք, որ «Գլոբալ կառավարման բարեկամների խումբը» պաշտոնապես հիմնադրվել է 2025 թվականի դեկտեմբերի 11-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանին կից։

Հայաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կնքել են 2025 թվականի օգոստոսին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պեկին կատարած այցի ժամանակ:

Leave a Comment