«Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը, որի պատճառով ՔՊ վարչության անդամներից մի քանիսը՝ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, հետևյալն է. Ես օրենքի նախագիծ եմ հեղինակել, սկզբնական շրջանում դրան դեմ է եղել ֆինանսների նախարարությունը, ՊԵԿ–ը։ Խոսքը վերաբերում է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելուն։ Օրենքը ընդունվեց շատ բուռն քննարկումների արդյունքում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՔՊ վարչությունը մերժել իրեն և չի ընդգրկել ՔՊ նախընտրական ցուցակում։
Մանրամասն՝ տեսանյութում։