Ուսման Դեմբելեն ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ – Armenia Today

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով 2025 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Անվանակարգի հաղթողը հայտարարվել է Դոհայում կայացած արարողության ժամանակ։

28-ամյա հարձակվողը 2025 թվականին հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում և Գավաթում, Չեմպիոնների լիգայում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում: Սեպտեմբերին Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը ստացել էր «Ոսկե գնդակը»:

Leave a Comment