Միրզոյանն ու Վիզլերը կարևորել են երկկողմ հարաբերությունների բարձրացումը ռազմավարական մակարդակի

Միրզոյանն ու Վիզլերը կարևորել են երկկողմ հարաբերությունների բարձրացումը ռազմավարական մակարդակի

17 դեկտեմբերի 2025 – 12:17 AMT

PanARMENIAN.Net – Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այդ երկրի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ հանդիպմանը երախտագիտություն է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նույն օրը ստորագրված Համատեղ հռչակագրին, որն ուրվագծում է համագործակցության առաջնահերթությունները և կարևորում նաև օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունը:

Արարատ Միրզոյանը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն ընդգծել են նաև ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս կազմող ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ուղղությամբ ստեղծված հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու անդամներ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավյե Բետելը ստորագրել են ՀՀ և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը:

Leave a Comment