Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճն է միայն, որի լուծմանն իր աջակցության մասին կարող է հայտարարել Թրամփը. Deutsche Welle

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր պաշտոնավարման առաջին
տարում ավարտել է ութ պատերազմ։ Սակայն նրա խաղաղության համաձայնագրերից որոշները գործնականում
եղել են մեծ չափով անարդյունավետ։ Պատերազմների դադարեցման և կարգուկանոնի վերականգնման
մասին Թրամփի հռետորաբանությունը, կարծես, «ծուխ ու հայելի» է, հաղորդում է
Deutsche Welle-ն։

«Դրանք չեն
եղել երկարաժամկետ խաղաղության համաձայնագրեր, այլ եղել են կարճաժամկետ քաղաքական
որոշումներ, որոնք հետաձգել են, ոչ թե կանխել պատերազմի վերսկսումը»,- նշել է
DW-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ միակ հակամարտությունը, որի լուծմանն
իր աջակցության մասին Թրամփի վարչակազմը կարող է հայտարարել, Հայաստանի և Ադրբեջանի
միջև վեճն է, որում ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը հանգեցրել է գրեթե 40 տարվա լարվածության
ավարտին։

 

Leave a Comment