https://arm.sputniknews.ru/20251217/kvoch-enq-anum-ynddimadirnerin-hstak-dirqvorvoshum-hajtnel-saghateljany-em-ajakcutjan-masin-96955063.html
Կոչ ենք անում ընդդիմադիրներին հստակ դիրքորոշում հայտնել․ Սաղաթելյանը՝ ԵՄ աջակցության մասին
Կոչ ենք անում ընդդիմադիրներին հստակ դիրքորոշում հայտնել․ Սաղաթելյանը՝ ԵՄ աջակցության մասին
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցությունը նշում է՝ ՀՀ-ում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը հայ ժողովուրդն է, և որևէ արտաքին միջամտություն ուղիղ հարված է մեր… 17.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-17T11:57+0400
2025-12-17T11:57+0400
2025-12-17T12:03+0400
իշխան սաղաթելյան
«հայաստան» դաշինք
կայա կալաս
եվրամիություն
հայաստան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93916749_0:83:1600:983_1920x0_80_0_0_29ffd0fdad04ea7a47c8e3feed4af42f.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կոչ է անում Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին հստակ և հրապարակային դիրքորոշում արտահայտել ԵՄ-ից Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին՝ կանխելու ներքին գործերին միջամտությունները։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Նշենք, որ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ արտաքին միջամտությունը կանխելու համար օգնություն ստանալու խնդրանքով։ Նա նշել էր, որ հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, և իրենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։«Հայաստան» խմբակցությունն այս ամենը գնահատում է որպես ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ, որը կարող է լրջագույն հարված հասցնել ՀՀ քաղաքական համակարգին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից։Ըստ խմբակցությանը՝ հստակ դիրքորոշում հայտնելով հնարավոր կլինի կանխել նաև ճնշումները, բռնությունները և քաղաքացիների կամքի խեղաթյուրման փորձերը։Հայտարարությունում նշվում է նաև, որ Հայաստանում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը հայ ժողովուրդն է, և որևէ արտաքին միջամտություն ուղիղ հարված է մեր ինքնիշխանությանը:Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի մի քանի ծրագրեր իրականացնելու համար` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև «հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն»։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93916749_90:0:1511:1066_1920x0_80_0_0_ad815c110849c63dd6ca40e76eb65657.jpg
իշխան սաղաթելյան, «հայաստան» դաշինք, կայա կալաս, եվրամիություն, հայաստան, ընդդիմություն
իշխան սաղաթելյան, «հայաստան» դաշինք, կայա կալաս, եվրամիություն, հայաստան, ընդդիմություն
«Հայաստան» խմբակցությունը նշում է՝ ՀՀ-ում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը հայ ժողովուրդն է, և որևէ արտաքին միջամտություն ուղիղ հարված է մեր ինքնիշխանությանը:
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կոչ է անում Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին հստակ և հրապարակային դիրքորոշում արտահայտել ԵՄ-ից Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին՝ կանխելու ներքին գործերին միջամտությունները։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ արտաքին միջամտությունը կանխելու համար օգնություն ստանալու խնդրանքով։ Նա նշել էր, որ հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, և իրենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։
«Կայա Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է։ Այս ամենն ունի հստակ քաղաքական նպատակներ․ տարբեր պատրվակներով հող նախապատրաստել նախընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակելու, ճնշելու կամ չեզոքանցնելու համար, ազդել Հայաստանի քաղաքացիների ընտրական կամքի և նախընտրությունների վրա։ ԵՄ ներկայացուցիչն ասում է, որ ամենազգայուն փուլում միջամտելու է ՀՀ ներքաղաքական գործընթացներին՝ ուղղակիորեն ազդելով իշխանության ձևավորման վրա։ Սա արվում է բացահայտ և առանց քողարկման»,- նշել է Սաղաթելյանը։
«Հայաստան» խմբակցությունն այս ամենը գնահատում է որպես ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ, որը կարող է լրջագույն հարված հասցնել ՀՀ քաղաքական համակարգին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից։
Ըստ խմբակցությանը՝ հստակ դիրքորոշում հայտնելով հնարավոր կլինի կանխել նաև ճնշումները, բռնությունները և քաղաքացիների կամքի խեղաթյուրման փորձերը։
Հայտարարությունում նշվում է նաև, որ Հայաստանում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը հայ ժողովուրդն է, և որևէ արտաքին միջամտություն ուղիղ հարված է մեր ինքնիշխանությանը: