https://arm.sputniknews.ru/20251217/erevani-qaghaqapety-hvoghi-gvogh-e-artur-chakhvojany-haghvordum-e-nerkajacrel-datakhazutjun–96955182.html
«Երևանի քաղաքապետը հողի գող է». Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն
«Երևանի քաղաքապետը հողի գող է». Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն
Sputnik Արմենիա
Արթուր Չախոյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ սուտ տեղեկություն է հաղորդել։ 17.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-17T11:59+0400
2025-12-17T11:59+0400
2025-12-17T12:04+0400
արթուր չախոյան
հհ դատախազություն
դիմում
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96954891_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a03ebbffdae5f6ad249f0bacd15dc786.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հողի գող է։ Այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ակտիվիստ Արթուր Չախոյանը, որը հաղորդում է ներկայացրել Ավինյանի դեմ։ Նրա խոսքով՝ իր ասած յուրաքանչյուր բառ փաստաթղթով հիմնավորված է։ Չախոյանը նշեց, որ խոսքը Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցի 2/5 հասցեում իրականացված ապօրինի շինարարության և համայնքային հողազավթման մասին է։Չախոյանը մեջբերեց Տիգրան Ավինյանի խոսքը, թե քաղաքապետարանը 7 անգամ մերժել է Նոր Նորքում ինքնակամ շինության օրինականացման հայտը։ Մեջբերեց նաև քաղաքապետի այն հայտարարությունը, որ երբ համայնքային հողի վրա կառուցված ապօրինի շենք-շինության համար դիմում են օրինականացման, և քաղաքապետարանը մերժում է, զուգահեռ ընդունվում է նաև քանդման որոշում։«Ըստ Ավինյանի՝ 7 անգամ դիմել են, ու իրենք մերժել են, բայց մինչ օրս քանդման որոշում չի կայացվել»,– նշեց Արթուր Չախոյանը։Ավելի վաղ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ հաղորդումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ , 445-րդ , 447-րդ և 448-րդ հոդվածներով նախատեսված արարքները կատարելուն։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96954891_62:0:1502:1080_1920x0_80_0_0_1b380526ddfd15f2dc4424b2a049a62d.jpg
արթուր չախոյան, հհ դատախազություն, դիմում, տիգրան ավինյան, видео
արթուր չախոյան, հհ դատախազություն, դիմում, տիգրան ավինյան, видео
Արթուր Չախոյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ սուտ տեղեկություն է հաղորդել։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հողի գող է։ Այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ակտիվիստ Արթուր Չախոյանը, որը հաղորդում է ներկայացրել Ավինյանի դեմ։ Նրա խոսքով՝ իր ասած յուրաքանչյուր բառ փաստաթղթով հիմնավորված է։ Չախոյանը նշեց, որ խոսքը Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցի 2/5 հասցեում իրականացված ապօրինի շինարարության և համայնքային հողազավթման մասին է։
«Գյուղմթերքի շուկա է։ Երբ 2024 թվականին դեռ նոր էին սկսվել շինարարական աշխատանքները, ես գրավոր դիմումով քաղաքապետարան եմ դիմել ու հարցրել եմ՝ շինթույլտվություն ունե՞ն, թե՞ ոչ։ Երևանի քաղաքապետարանից պաշտոնական գրությամբ ինձ հայտնել են, որ տվյալ աշխատանքները կատարելու համար կա շինարարական թույլտվություն։ Մեկ տարի անց, երբ շուկան արդեն կառուցվել է, Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են առանց թույլտվության։ Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ սուտ տեղեկություն է տրամադրել, որ ես հաղորդում չներկայացնեմ ու շինարարությունը չդադարի»,– ասաց նա։
Չախոյանը մեջբերեց Տիգրան Ավինյանի խոսքը, թե քաղաքապետարանը 7 անգամ մերժել է Նոր Նորքում ինքնակամ շինության օրինականացման հայտը։ Մեջբերեց նաև քաղաքապետի այն հայտարարությունը, որ երբ համայնքային հողի վրա կառուցված ապօրինի շենք-շինության համար դիմում են օրինականացման, և քաղաքապետարանը մերժում է, զուգահեռ ընդունվում է նաև քանդման որոշում։
«Ըստ Ավինյանի՝ 7 անգամ դիմել են, ու իրենք մերժել են, բայց մինչ օրս քանդման որոշում չի կայացվել»,– նշեց Արթուր Չախոյանը։