Թուրքիայի տուրիզմի ոլորտում օտարերկրյա կապիտալի ծավալները նվազել են

Թուրքիայի կենտրոնական բանկի վերջին տվյալների համաձայն՝ 2025-ի հունվար-հոկտեմբերին ուղիղ օտարերկրյա ներդրումները Թուրքիայի զբոսաշրջային, հյուրանոցային և ռեստորանային ոլորտում կազմել են 37 մլն դոլար։ Դա 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 27%-ով։

Միաժամանակ նույն ժամանակահատվածում երկրից դուրս ուղղված տուրիստական ներդրումները նվազել են մոտ 26%-ով՝ կազմելով 84 մլն դոլար: Նշված ժամանակահատվածում զբոսաշրջիկներից ստացված Թուրքիայի եկամուտը աճել է 5.8%-ով և հասել 52.6 մլրդ դոլարի, իսկ Թուրքիայի բնակիչների՝ արտերկրում կատարած ծախսերն աճել են 33%-ով՝ հասնելով 7.8 մլրդ դոլարի:

Leave a Comment