«Աբովյան» ՔԿՀ-ում ազատությունից զրկված 70 կին կա և 10 անչափահաս

«Աբովյան» ՔԿՀ-ում ազատությունից զրկված 70 կին կա և 10 անչափահաս

17 դեկտեմբերի 2025 – 11:01 AMT

PanARMENIAN.Net«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ներկայում պահվում են ազատությունից զրկված 70 կին և 10 անչափահաս։ Տեղեկությունը հայտնել է քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Հեղինե Մարտիրոսյանը՝ հիմնարկում լրագրողների հետ շրջայցի ընթացքում։

Նրա խոսքով՝ անչափահաս կալանավորվածներից ամենաերիտասարդը 15 տարեկան է, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ անչափահասները հիմնականում դանակահարության, գողությունների դեպքերով են գտնվում անազատության մեջ, իսկ կանայք տարբեր գործերով, առավել՝ սոցիալական բնույթի հանցագործություններով՝ գողության, խարդախության և այլն։ Սպանության դեպքեր, թեև կան, սակայն շատ չեն, համատարած բնույթ չի կրում։

ՀՀ-ում սպանությունները հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են 0.2 տոկոս, շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները, որոնք վերջին տարիների կտվածքով կտրուկ և վտանգավոր աճի տեմպեր չունեն: ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային հրապարակումներով 100 հազար բնակչության հաշվով սպանությունների միջին ցուցանիշը 2021-ին կազմել է 5.8 դեպք: Նույն մեթոդաբանությամբ Հայաստանի համար հաշվարկված տվյալները եղել են ավելի ցածր՝ 2021-ին՝ 2, 2022 թվականին՝ 1.9, 2023-ին՝ 1.8, 2024 թվականին՝ 2:

Leave a Comment