OpenAI-ը թողարկել է պատկերների ստեղծման նոր մոդել

OpenAI-ը թողարկել է պատկերների ստեղծման նոր մոդել եւ ChatGPT-ում գործարկել է «Պատկերներ» բաժինը՝ հուշումների առաջարկներով։

Մշակողների խոսքով՝ մոդելը պատկերներ է ստեղծում մինչեւ չորս անգամ ավելի արագ, քան իր նախորդը։ GPT Image 1.5-ը բոլոր օգտատերերի համար հասանելի կլինի աստիճանաբար։

OpenAI-ի տվյալներով՝ այն ավելի լավ է հասկանում հարցումները, մշակում է տեքստը, այդ թվում՝ փոքր եւ խիտ տեքստը, եւ ստեղծում մանրամասն պատկերներ։


Ձախ կողմում նոր մոդելի արդյունքն է։ Աջ կողմում՝ նույն հարցման նախորդ մոդելի արդյունքները։

Ձախ կողմում նոր մոդելի արդյունքն է։ Աջ կողմում՝ նույն հարցման նախորդ մոդելի արդյունքները։