Դատարանը չի երկարաձգել Գյումրիի ավագանու նախկին անդամի տնային կալանքը – Armenia Today

Դեկտեմբերի 16-ին դատավոր Տիգրան Դավթյանը մերժել է Գյումրիի ավագանու նախկին անդամ Տիգրան Ավագյանի տնային կալանքը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Գյումրեցիներին սպառնալու և ահաբեկելու մեծամասամբ ներքին սպառման համար նախատեսված օրակարգը կարծես սպառված է»,- գրել է փաստաբանը։

Ավագյանն ավելի վաղ հրաժարվել էր մանդատից, նրան կալանավորել, ապա տնային կալանքի էին ենթարկել հոկտեմբերին Գյումրիի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ակցիայի գործով, որը ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի էր։

Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը կալանավորել էր։ Ակցիայի գործով քրեական հետապնդում էր հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի նկատմամբ։

Կարդացեք նաև՝ 

Դատարանը չի երկարաձգել Գյումրիում ի աջակցություն Ղուկասյանի կայացած ակցիայի գործով անցնող եղբայրների կալանքը․ փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է Ռուբեն Մխիթարյանի կալանքը. փաստաբան

Leave a Comment