ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Տիրադավ անվանումը ստացած Նավասարդ Կճոյանի դեմ, ով ՀԱԵ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն է, հերթական գործն է հարուցվել։ Գործը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում է։ Դատավորն է Կարապետ Բադալյանը։ Գլխավոր դատախազությունը հողամասի կառուցապատման իրավունքի հարկադիր դադարեցման պահանջ է ներկայացրել դատարան։
Հարկ է նշել, որ այդ գործը դատարան էր մուտքագրվել Նավասարդ Կճոյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից շուրջ երկու շաբաթ առաջ։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում գործը «բաց» էր և յուրաքանչյուր ոք կարող էր ծանոթանալ գործին, սական հիմա այն արդեն «փակ» գործ է։
Նշենք, որ նրան վերաբերող ևս մեկ գործ կա, որը հարուցվել էր 2023 թվականին, դատավորը կրկին Կարապետ Բադալյանն է եղել։ Գործը վերաբերում էր ապօրինի գույքի բռնագանձմանը։ Այդ գործն ի սկզբանե փակ է եղել․ պատճառաբանվում էր, որ բարձրաստիճան հոգևորականին վերաբերող նյութ է։
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, նշանակված է դատական նիստ։
Հասմիկ Սարգսյան
—00—ԼԱ