Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ, առավոտյան ժամերին հարաբերական անդորրից հետո` ցերեկվա ժամերին նախատոնական սրացումների նոր ալիք է սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը:
«Դու որ մտար ՀՀԿ, դուրս եկար, երևի մի բան չստացվեց, հետո մտար ՔՊ, դարձար նախարար, առավոտից երեկո վիդեոներ ես նկարում, Դու սուպերմարկետի գները տեսե՞լ ես»,- ասել է նա՝ դիմելով Գևորգ Պապոյանին: