Ադրբեջանը անտուններով է բնակեցրել Բերձորը, Մարտունին և Կարմիր շուկա գյուղը


Միջազգային


Օկուպացված Արցախի Բերձոր քաղաք, Մարտունու շրջան և Կարմիր շուկա գյուղ ուղարկվել է բնակվելու անտուն ադրբեջանցիների հերթական խմբաքանակը:

Բերձոր քաղաք ուղարկվել է բնակվելու 17 ընտանիք (69 մարդ), Մարտունու շրջան՝ վեց ընտանիք (26 մարդ), Կարմիր շուկա գյուղ՝ 18 ընտանիք (91 մարդ):

Նախկինում այս ընտանիքները ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։

Բնակիչները երախտագիտություն են հայտնել պետության ղեկավարին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ համակողմանի պետական ​​հոգատարության համար:


Leave a Comment