Սևանի «Հարսնաքար» համալիրն ու Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը կարող են քանդվելու փոխարեն պետականացվել․ ԶԼՄ

Սևանա լճի տարածքում գտնվող ապօրինի շինություններից ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը և ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրն ամբողջությամբ չեն քանդվելու, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ «Հարսնաքար» համալիրից նախատեսվում է քանդել ընդամենը 2-3 քոթեջ, իսկ հիմնական շենքի մասին քննարկվում է պետականացնելու, այլ նպատակների ծառայեցնելու կամ վաճառելու հարցը։ Գասպարյանի առանձնատունը նույնպես կարող է պետականացվել և դառնալ որևէ մանկական կամ կրթական կենտրոն, նշել է լրատվականը։

Դեկտեմբերի 11-ի կառավարության նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ «Սևան» ազգային պարկի բազմաթիվ ապօրինի շինություններ պետք է քանդվեն։

 

 

Leave a Comment