Ամոթ է ուսադիր կրող մարդու համար․ Պապիկյանը՝ պահեստազորի փոխգնդապետի հայտարարության մասին

Մեղրիի զորամասի մասին կեղծ հայտարարությունը հիբրիդային հարձակման մասին է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Սա լուրջ մարտահրավեր է պետության անվտանգության համար, ավելի բան չեմ կարող ասել, պարզապես կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար»,- ընդգծեց Պապիկյանը։

Հիշեցնենք՝ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանը հայտարարել էր, թե, իբր, Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, վերադասի կողմից էլ չկրակելու հրահանգ է տրվել։

Leave a Comment