Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներին

Բաժանորդագրվել

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում ժամը 09:00-ի դրությամբ ձյուն է տեղում: Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

«Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Լույս չի լինի Երևանի և 5 մարզի որոշ հատվածներում

Leave a Comment