Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից արդեն տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է Աջապահյանի պաշտպանական խումբը։
Սրբազանն այս պահին անցնում է բժշկական անհրաժեշտ հետազոտություններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել սրբազանին վիրահատություն է սպասվում։