Դեկտեմբերի 17-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 17-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում հնարավոր են թույլ տեղումներ՝ քաղաքի բարձրադիր գոտում ձնախառն անձրևի տեսքով։ Մայրաքաղաքում կեսօրին սպասվում է 5-7, երեկոյան՝ 0-2 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 1-3 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 0-3 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -2-ից +2 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 2-5 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-5 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 1 -2 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4-7 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 6-8 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -1-ից +3 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում սպասվում է 0-ից -3 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկը սպասվում է 4 աստիճան տաքություն։
