Ռուսական ագրեսիայի հետևանքով պատճառված վնասների միջազգային ռեեսստրը ստեղծվել է 2023 թվականի մայիսի 17-ին՝ Ռեյկյավիկում կայացած Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։
Սա Ուկրաինայի համար գլոբալ փոխհատուցման մեխանիզմի մշակման առաջին փուլն է։ Նախաձեռնությանը միացել է քառասուն երկիր, և Կիևում բացվել է գրանցամատյանի գրասենյակ։
2024 թվականի ապրիլին սկսել են ընդունվել դիմումներ այն քաղաքացիներից, որոնց տներն ավերվել էին պատերազմի ընթացքում։ Այժմ ուկրաինացիները կարող են միջազգային պահանջների ռեեստր դիմում ներկայացնել 10 կատեգորիաներով, իսկ մինչև 2025 թվականի վերջը այդ թիվը կաճի մինչև 45։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի