«Լևոն Քոչարյանը ախռանիկների հետ քայլելիս»։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ՔՊ-ականին հակադարձել է՝ «բացառիկ կադրեր» հրապարակելով։
Տեսանյութում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ազատության» տաղավարում հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքի ղեկավարի որդին՝ Լևոն Քոչարյանին երբեք չի տեսել, որ մենակ քայլի։
«Սովորաբար, կարծես հատուկ վզի դիամետրով չափած մարդկանցովա քայլում»,-ասել է ՔՊ-ականը։
Ինչին ի պատասխան Լևոն Քոչարյանը կադրեր է հրապարակել, թե ինչպես է երեխաների հետ, առանց անվտանգության աշխատակիցների, քայլում Երևանի փողոցներով։