Վանաձորի «Տարոն 3» թաղամասում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում

Դեկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Տարոն 3» թաղամասում այրվում է վագոն տնակ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ջոկատի հրամանատար Հովհաննես Սահակյանի և խմբի պետ Ալբերտ Սուքիասյանի գլխավորությամբ։

Հրշեջ փրկարարները մարել են Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Վալերի Բաբայանին պատկանող վագոն- տնակում առաջացած կրակը։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Leave a Comment