Դուք կարծում եք, որ նա բասկետբո՞լ է խաղում․ Ռաֆինյայի կինը արձագանքել է ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի կինը՝ Նատալիա Բելոլին, իր սոցիալական ցանցերի էջում արձագանքել է ՖԻՖԱ-ի վարկածով 2025 թվականի խորհրդանշական հավաքականին, որում ներառված չի եղել նրա ամուսինը։

«Դուք կարծում եք, որ նա բասկետբո՞լ է խաղում։ Նրանք նույնիսկ դա այլևս չեն թաքցնում», — գրել է Բելոլին՝ ակնարկելով, որ Ռաֆինյայի բացակայությունը անարդարացի է։

Անցյալ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 57 խաղում խփել է 34 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։ Ռաֆինյան Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն էր (13 գոլ), ինչպես նաև մրցաշարի լավագույն ասիստենտը (8 գոլային փոխանցում)։ «Բարսելոնայի» հետ Ռաֆինյան հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։

Leave a Comment