Արմեն Գրիգորյանն այցելել է Մատենադարան

Մատենադարան է այցելել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այս մասին նշվում է Մատենադարանի ֆեյսբուքի էջում:

«Արմեն Գրիգորյանը հիմնական և ժամանակավոր ցուցադրություններին ծանոթանալուց զատ՝ ծանոթացել է նաև անվտանգային և վերականգնման ենթակառուցվածքներին, այցելել է ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա:

Անվտանգության խորհրդի քարտուղարը մեծապես կարևորել է Մատենադարանի հավաքածուների համաքրիստոնեական նշանակությունը և կառույցի առաքելությունը այդ արժեքների միջազգայնացման գործում»,- նշվում է հայտարարության մեջ:

Leave a Comment