ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն դեկտեմբերի 15-ին Իսրայել կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան։ Հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել Պատրիարքարանում, առանձնազրույց է ունեցել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղի հայ համայնքին և Պատրիարքարանի գործունեությանը վերաբերող հարցեր։ Վահան Թեքեյան միությունում Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԱԿ Շրջանային Վարչության անդամների և Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։