ՌԴ–ն բանակցությունների արդյունքների մասին ազդակներ դեռ չի ստացել. Պեսկով

https://arm.sputniknews.ru/20251216/rdn-banakcutjunneri-ardjunqneri-masin-azdakner-der-chi-stacel-peskvov-96945452.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96541008_179:0:2908:2047_1920x0_80_0_0_e420e338cb8c3c827cb72f6cf1e30860.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ամն, ուկրաինա, դմիտրի պեսկով, բանակցություն

ռուսաստան, ամն, ուկրաինա, դմիտրի պեսկով, բանակցություն

Բաժանորդագրվել

Դեկտեմբերի 15-ին ավարտվել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի, Թրամփի փեսայի և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ երկօրյա բանակցությունները:

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքների մասին ոչ մի ազդակ դեռ չի ստացել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Դեկտեմբերի 15-ին ավարտվել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի, Թրամփի փեսա Ջարեդ Քուշների և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ երկօրյա բանակցությունները: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կողմերը համաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ, իսկ Ուիտկոֆը հայտարարել է զգալի առաջընթացի մասին:

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլի կազմակերպումից առաջ անհրաժեշտ է ծանոթանալ եվրոպացիների մասնակցությամբ Վաշինգտոնի և Կիևի շփումների արդյունքներին:

«Նախ պետք է հասկանալ, թե ինչ կմշակվի եվրոպացիների մասնակցությամբ ամերիկացիների և ուկրաինացիների բանակցությունների արդյունքում», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե երբ է նախատեսվում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ՌԴ-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններն ակտիվացել են հակամարտության կարգավորման հնարավոր ձևաչափերի քննարկումների և Կիևին հետագա աջակցություն տրամադրելու ֆոնին:

Ուկրաինայի էներգահամակարգը կոլապսի եզրին է. ԶԼՄ

Վերջին ամիսներին Սպիտակ տան ներկայացուցիչները բազմիցս հաստատել են, որ ԱՄՆ–ն Ուկրաինայի նկատմամբ երկարաժամկետ ռազմավարության վերաբերյալ երկխոսություն է վարում ինչպես Կիևի, այնպես էլ դաշնակիցների հետ:

Մոսկվան իր հերթին ընդգծում է, որ իրավիճակը կգնահատի ըստ այդ քննարկումների և Վաշինգտոնում ու Կիևում կայացվող որոշումների արդյունքների:

Կրեմլից պատասխանել են Սուրբ ծննդյան հրադադարի առաջարկին

Leave a Comment